Մատչելիության հղումներ

Մոլդովայի ընտրյալ նախագահն անհրաժեշտ է համարում Մերձդնեստրից ռուսական զորքի դուրսբերումը


Մոլդովայի ընտրյալ նախագահ Մայա Սանդու, Քիշնև, 30-ը նոյեմբերի, 2020թ․
Մոլդովայի ընտրյալ նախագահ Մայա Սանդու, Քիշնև, 30-ը նոյեմբերի, 2020թ․

Մոլդովայի ընտրյալ նախագահ Մայա Սանդուն կրկին պնդել է ռուսական զորքը ինքնահռչակ Մերձդնեստրից դուրս բերելու անհրաժեշտությունը։ Քիշնևում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Սանդուն ասել է, թե մտադիր է Ռուսաստանի հետ այդ հարցով երկխոսություն սկսել։

Եվրոպամետ ընդդիմադիր կուսակցության թեկնածու Մայա Սանդուն, ով առաջիկա օրերին կստանձնի Մոլդովայի նախագահի պաշտոնը, կարծիք է հայտնել, թե ռուսական խաղաղապահներին կարող է փոխարինել ԵԱՀԿ-ի քաղաքացիական առաքելությունը, քանի որ զինված հակամարտության վերսկսվելու վտանգ չկա։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Սանդուի պնդումները, հայտարարել է, որ Մերձդնեստրում ստատուս քվոյի փոփոխությունը կարող է հանգեցնել «լուրջ անկայունության»։

Մերձդնեստրը, որտեղ գերիշխում է ռուսալեզու բնակչությունը, Մոլդովայից միակողմանիորեն անջատվել և անկախություն է հռչակել 1990 թվականին: Միջազգային հանրությունն, այդուհանդերձ, այդ տարածքը համարում է Մոլդովայի մաս: Ռուսաստանը Մերձդնեստրում իր ռազմական ներկայությունը բացատրում է «խաղաղություն հաստատելու անհրաժեշտությամբ»:

XS
SM
MD
LG