Մատչելիության հղումներ

Վրաստանը կորոնավիրուսի վարակակիրների թվով Հարավային Կովկասում առաջինն է


Վրաստանը կորոնավիրուսի վարակակիրների թվով Հարավային Կովկասում առաջին երկիրն է․ 3 միլիոն 700 հազար բնակչություն ունեցող երկրում մինչ օրս վարակվել է 135 հազար 584 մարդ, 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանտում վարակակիրների ընդհանուր թիվը 135 հազար 124 է, շուրջ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում՝ 118 հազար 195։

Մահվան ցուցանիշներով առաջատարը շարունակում է մնալ Հայաստանը՝ 2 հազար 164 մահ։ Ադրբեջանում մահացել է 1361, Վրաստանում՝ 1267 մարդ։

Իրականացրած թեստերի քանակով առաջին հորիզոնականում Ադրբեջանն է՝ 10 միլիոն 176 հազար 929։ Վրաստանը մինչ օրս իրականացրել է շուրջ 4 միլիոն թեստավորում, Հայաստանը՝ շուրջ 3 միլիոն։

The New York Times-ի տվյալներով՝ Վրաստանը, կորոնավիրուսի նոր վարակիրների շաբաթական վիճակագրությամբ, 100 հազար բնակչի թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG