Մատչելիության հղումներ

Ժնևում այսօր Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների նոր փուլն է մեկնարկում


Սիրիա - Դամասկոս

Սիրիական կառավարության ներկայացուցիչները, ընդդիմության առաջնորդները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր Ժնևում խաղաղ բանակցությունների նոր փուլ են սկսում Մերձավոր Արևելքի պատերազմող երկրի հարցով։

ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսոնի խոսքով՝ քննարկման գլխավոր հարցը Սիրիայի նոր սահմանադրության սկզբունքներն են։

Ավելի քան 9 տարի շարունակվող սիրիական պատերազմի հետևանքով շուրջ 400 հազար մարդ է սպանվել, 12 միլիոնը՝ տեղահանվել։

Ռուսաստանն ու Իրանն այս պատերազմում առանցքային աջակցություն են ցուցաբերել Ասադի կառավարությանը, Միացյալ Նահանգները և Թուրքիան օգնել են հակառակ ճամբարին՝ տարբեր ապստամբ խմբավորումների։

Անցած տարիների ընթացքում բանակցությունների բազմաթիվ փորձեր են եղել ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի նախաձեռնությամբ, սակայն արյունահեղությունը մինչ օրս շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG