Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը պատրաստվում է Սպիտակ տան խոսնակ նշանակել Ջեն Փսաքիին


Ջեն Փսաքին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնում, 2014թ․
Ջեն Փսաքին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնում, 2014թ․

ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է հանրության հետ կապերի հարցերով իր թիմում նոր նշանակումների մասին։ Բոլոր առանցքային պաշտոնները կզբաղեցնեն կանայք։

Թիմը կգլխավորի Քեյթ Բեդինգֆիլդը, ով ղեկավարում էր Բայդենի նախընտրական շտաբի հանրային կապերի բաժինը։ Սպիտակ տան մամլո խոսնակի պաշտոնում Բայդենը պատրաստվում է նշանակել Պետքարտուղարության նախկին խոսնակ Ջեն Փսաքիին։

Փսաքին 2011 -2013 թվականներին նաև աշխատել է որպես Բարաք Օբամայի մամլո խոսնակ, այնուհետև երկու տարի եղել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը, իսկ 2015-2017 թվականներին վերադարձել է Սպիտակ տուն և գլխավորել նախագահական աշխատակազմի հաղորդակցությունների հարցերով բաժինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG