Մատչելիության հղումներ

Բայդենը վնասել է ոտքը


ԱՄՆ - Ջո Բայդենի ավտոմեքենան Դելավերի օրթոպեդիկ հիվանդանոցի մոտ, 29-ը նոյեմբերի, 2020թ․
ԱՄՆ - Ջո Բայդենի ավտոմեքենան Դելավերի օրթոպեդիկ հիվանդանոցի մոտ, 29-ը նոյեմբերի, 2020թ․

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը իր շան հետ խաղալիս ոտքը վնասել է։

Բուժզննումը պարզել է, որ 78-ամյա Բայդենի ոտքի ոսկորներում երկու ճաք կա, ինչի պատճառով ընտրյալ նախագահը, ամենայն հավանականությամբ, մի քանի շաբաթ պետք է հատուկ օրթեզ կրի։

Ջո Բայդենը կդառնա Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենատարեց նախագահը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում մտահոգություններ են հնչել նրա առողջական վիճակի հետ կապված, սակայն բժիշկները բազմիցս պաշտոնապես հայտարարել են, որ Բայդենը առողջ է, առույգ եւ պատրաստ պարտականությունների կատարմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG