Մատչելիության հղումներ

Առաջին անգամ աֆրոամերիկացի հոգևորականը Վատիկանում կարդինալ է դարձել


Վատիկան, արխիվ
Վատիկան, արխիվ

Ֆրանցիսկոս պապի որոշմամբ 13 հոգևորականներ համալրել են կարդինալների ցանկը։ Նրանցից 9-ի տարիքը 80-ից ցածր է, Ֆրանցիսկոսից հետո նրանք կարող են մասնակցել Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի ընտրություններին։

Նոր կարդինալների ցանկում պատմության մեջ առաջին անգամ նաև աֆրոամերիկացի հոգևորական է ընդգրկվել։ 72-ամյա Ուիլթոն Գրեգորին Վաշինգտոնի արքեպիսկոպոսն է։

Նոր կարդինալներից առաջին անգամ ներկայացուցիչներ կան Բրունեայից և Ռուանդայից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG