Մատչելիության հղումներ

Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունում է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին, Անկարա, օգոստոս, 2016թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունում է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին, Անկարա, օգոստոս, 2016թ․

Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ մերձեցման հաշվին, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Լրատվական գործակալության քաջատեղյակ աղբյուրների տվյալներով, Թուրքիան՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, մտադիր է վերանայել արտաքին քաղաքականությունը՝ զգուշանալով հնարավոր պատժամիջոցներից:

Անկարայի արտաքին քաղաքականության վերանայմանը կարող է դրդել նաև Մոսկվայի հետ տարաձայնությունների խորացումը Լիբիայի և Սիրիայի հարցերում, վկայակոչելով իր աղբյուրները՝ գրում է ամերիկյան առաջատար պարբերականը։

«Դրան կարող է նպաստել նաև երկու երկրների հարաբերությունների վատթարացումը այն բանից հետո, երբ Թուրքիան ներխուժել է Ռուսաստանի ետնաբակը Կովկասում՝ աջակցելով Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունում», - փոխանցում է Bloomberg-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG