Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Վրաստանը քննարկում են օդային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը


Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի սենատոր Գրիգորի Կարասինը, արխիվ:
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի սենատոր Գրիգորի Կարասինը, արխիվ:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի սենատոր, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով Վրաստանի վարչապետի հատուկ պատվիրակ Զուրաբ Աբաշիձեն այսօր տեսակապով քննարկել են երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը:

«Մեր պայմանները հստակ են՝ Վրաստանում հակառուսական դրսևորումների բացառում և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովում, բացի այդ, անհրաժեշտ է, որ Վրաստանում կայունանա նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը»,- ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG