Մատչելիության հղումներ

Լավրովի նախագահությամբ տեսակապի եղանակով տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների ժողովը


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ այս տարվա դեկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հեռավար ժողովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովայի փոխանցմամբ, «ժողովի օրակարգում համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությանն, ինչպես նաև ՀԱՊԿ գործունեության տարատեսակ ոլորտներին առնչվող հարցերն են»:

Լավրովը գործընկերներին կներկայացնի ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և կքննարկի ՄԱԿ-ի հետ համագործակցության, մասնավորապես, խաղաղապահ առաքելության խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG