Մատչելիության հղումներ

Ըստ Կոնաշենկովի՝ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 17 հազար խաղաղ բնակիչ


Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ գործողության մեկնարկից ի վեր Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 17 հազար խաղաղ բնակիչ։ Այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով, միջինը օրական Ղարաբաղ է վերադառնում շուրջ 2 հազար մարդ։ Ըստ Կոնաշենկովի, Ստեփանակերտում աշխատանքներն են շարունակում նաև ռուսաստանցի սակրավորները։ Ստեփանակերտից հարավ ընկած շրջաններում վերջին մեկ օրում 87 պայթյունավտանգ իր է հայտնբերվել։ «Դրանք տեղափոխվել են հատուկ տարածք որտեղ և ոչնչացվել են», - հայտարարել է Կոնաշենկովը։

Ռուսաստանցի զինվորականի խոսքով՝ սակրավորները հետազոտել են նաև Ստեփանակերտի երկու դպրոցները, որտեղ ուսումնական պրոցեսը վերսկսվելու է դեկտեմբերի 1-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG