Մատչելիության հղումներ

Թուրքիայում ցմահ ազատազրկման են դատապարտվել 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցած ռազմական օդաչուները


Անկարայի դատարանը այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի Զինված ուժերի 27 նախկին ծառայողների՝ 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով։

Hurriyet-ի տեղեկություններով` դատապարտվածների մեծ մասը հեղաշրջմանը մասնակցած ռազմական օդաչուներ են, որոնք 2016 թվականի հուլիսի 15-իc լույս 16-ի գիշերը ռմբակոծել էին թուրքական խորհրդարանի, ինչպես նաև նախագահ էրդողանի նստավայրի տարածքները։ 2016 թվականին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ընթացքում 251 մարդ էր զոհվել, ավելի քան 2000-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG