Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը հայտարարել է նոր հակահամաճարակային սահմանափակումների ներդրման մասին


Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Վրաստանի կառավարությունն այսօր հայտարարել է նոր սահմանափակումների ներդրման մասին։

Մի քանի ժամ առաջ տարածած հայտարարության համաձայն, նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը երկրի մի շարք խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, Բաթումիում և Քութաիսիում հասարակական տրանսպորտը դադարեցնում է աշխատանքը։

Ամբողջությամբ դադարեցվում են նաև երկաթուղային փոխադրումները և տաքսիների գործունեությունը։ Բացի այդ,Վրաստանի կառավարության որոշմամբ, երկու ամսով աշխատանքն են դադարեցնելու բոլոր ռեստորանները և առևտրի կենտրոնները։ Որոշումը կայացվել է երկրում COVID 19-ի տարածման տեմպերի չդադարող աճի ֆոնին։

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրի տարածքում կորոնավիրուսի 3 հազար 800 նոր դեպք է արձանագրվել, 39 մարդ մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG