Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳՆ-ը խստորեն քննադատում է Ֆրանսիայի Սենատի Ղարաբաղի մասին բանաձևը


Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարությունը «անհեթեթ, կողմնակալ և իրականությունից կտրված» է որակել Ֆրանսիայի Սենատի կողմից նախօրեին ընդունված բանաձևը, որով ֆրանսիացի օրենսդիրները կոչ են անում պաշտոնական Փարիզին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև պահանջում են Ադրբեջանի իշխանություններին դուրս բերել զորքերը սեպտեմբերի 27-ից հետո գրավված տարածքներից։

«Ֆրանսիայի Սենատի կողմից երեկ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված այս բանաձևը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և անկողմնակալության սկզբունքներին», - հայտարարում է Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունը՝ պնդելով, որ փաստաթուղթը ֆրանսիացի խորհրդանականների կողմից հաստատվել է բացառապես «ներքաղաքական շահերից ելնելով»։

«Այս որոշումը զուրկ է բանականությունից և չի կարող որևէ խելամիտ բացատրություն ունենալ։ Այդ բանաձևը նաև սահմանափակում է Ֆրանսիայի՝ խնդրի իրական լուծմանը նպաստելու կարողությունները» , - նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարության մեջ։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG