Մատչելիության հղումներ

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է արձանագրվել


Թուրքիա - Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, նոյեմբեր, 2020թ․
Թուրքիա - Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, նոյեմբեր, 2020թ․

Վերջին մեկ օրում Թուրքիայի տարածքում կորոնավիրուսի ավելի քան 28 հազար դեպք է արձանագրվել,168 մարդ մահացել է։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։

Հուլիսից սկսած առաջին անգամ Թուրքիայի կառավարությունը երեկ երեկոյան հրապարակել է նաև ասիմպտոմ վարակիրների վիճակագրությունը։

Ընդդիմադիր շրջանակներն ավելի վաղ պնդում էին, որ նախորդ ամիսներին թուրքական կառավարությունը թերի վիճակագրություն էր ներկայացնում՝ փորձելով թաքցնել համաճարակի իրական ծավալները։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեդին Քոջայի խոսքով, սակայն, այսուհետ երկրի իշխանությունները վերսկսելու են կորոնավիրուսով վարակված, սակայն, ախտանիշերից զուրկ հիվանդների թվի հրապարակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG