Մատչելիության հղումներ

Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով


Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Հրամանգրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Առողջապահության նախարարություն իր հերթին նշում է, որ նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկություն ներկայացնել երկրի նախագահին առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և երկարամյա անձնվեր աշխատանքի համար Վլադիմիր Դավիդյանցին հետմահու մեդալով պարգևատրելու վերաբերյալ:

Համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը մահացել է հոկտեմբերի 29-ին՝ կորոնավիրուսային հիվանդությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG