Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ Մինսկի գագաթնաժողովը չեղարկվում է՝ նիստը կանցկացվի դեկտեմբերի 11-ին հեռավար


ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում, հոկտեմբեր, 2019թ․

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների՝ Մինսկում նախատեսված դեմ առ դեմ հանդիպումը չեղարկվում է: «Բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի հեռավար՝ դեկտեմբերի 11-ին», - հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը, պնդելով, թե որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի շուրջ մտահոգությունները։

Ավելի վաղ խորհրդաժողովը հյուրընկալող երկրի՝ Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե տնտեսական այդ միության շրջանակներում ոչ մի որոշում մինչև վերջ չի իրագործվում, ընդգծելով՝ շատ բան կախված է Մոսկվայից։

«Օրինակ, Բելառուսը չի կարող ընտրություն կատարել՝ նավթը Ղազախստանի՞ց է ուզում գնել, թե՞՝ Ռուսաստանից։ Մենք պատրաստ էինք Ղազախստանից գնել, բայց Ռուսաստանը թույլ չի տալիս։ Պատրաստ էինք Թուրքմենստանից գնել, բայց Ռուսաստանը կրկին թույլ չի տալիս տարանցումն իր տարածքով, քանի որ ուզում է միայն սեփականը վաճառել», - ասել էր Ալեքսանդր Լուկաշենկոն։

ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG