Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն Ճապոնական ծովում չի ընդունում Ռուսաստանի ծովային սահմանը


Արխիվ
Արխիվ

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմը մեկնաբանել է այսօր առավոտյան Ճապոնական ծովում տեղի ունեցած միջադեպը։ Հակադարձելով ռուսական կողմի պնդումներին, թե ամերիկյան «Ջոն ՄըքՔեյն» ռազմանավը խախտել է Ռուսաստանի ջրային սահմանը, ԱՄՆ-ն հայտարարել է, թե տվյալ շրջանը միջազգային տարածք է։

Ամերիկյան նավը, մտնելով «Պյոտր մեծ» ծովախորշ, ցուցադրել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է միջազգային ջրերում նավագնացության ազատություններին:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ճապոնական ծովում ամերիկյան ռազմանավը, խախտելով սահմանը, երկու կիլոմետր խորացել է ռուսական ջրային տարածքի մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG