Մատչելիության հղումներ

Չինաստանը տիեզերական ապարատ է ուղարկել լուսին


Չինական Chang'e-4 լուսնի հակառակ կողմում, արխիվ
Չինական Chang'e-4 լուսնի հակառակ կողմում, արխիվ

Չինաստանը ավտոմատ կառավարման ապարատ է ուղակել լուսին, որը պետք է լուսնի մակերևույթից նմուշներ վերցնի ու վերադառնա երկիր։

Chang'e-5 կոչվող կայանն անջատվել է հրթիռից ու դուրս եկել երկրի ուղեծիր։

Ակնկալվում է, որ չինական տիեզերական ապարատը լուսնի վրա վայրէջք կկատարի գալիք կիրակի՝ նոյեմբերի 29-ին։

Երկու շաբաթվա ընթացքում, որը հավասար է լուսնային մեկ օրվա, լուսնագնացն աշխատելու է երկրագնդից լուսնի տեսանելի մասում։ Նմուշներ վերցնելով՝ Chang'e-5-ը վերադառնալու է երկիր։ Հաջողության դեպքում սա Չինաստանի համար մեծ քայլ կլինի տիեզերական ուսումնասիրությունների ոլորտում։

Վերջին 44 տարվա ընթացքում սա կլինի լուսնի վրա երկրաբանական հետազոտություններ կատարելու ու նմուշները երկիր տեղափոխելու առաջին առաքելությունը։ Չինաստանը ԱՄՆ-ից ու նախկին խորհրդային միությունից հետո կդառնա երրորդ երկիրը, որը նման գործողություն է իրականացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG