Մատչելիության հղումներ

Վրաստանում վերջին օրերին գրանցվում է100 հազար բնակչի հաշվարկով կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ թիվն աշխարհում


The New York Times-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսի հաստատվող դեպքերի թիվն աշխարհում ամենաբարձրն է 100 հազար բնակչի հաշվարկով։ Նոր վարակված հիվանդների քանակը մեծացել է հատկապես վերջին շաբաթվա ընթացքում՝ օրական 3,5-4 հազար նոր դեպք։

Վրաստանին այդ ցուցանիշով հաջորդում են Լյուքսեմբուրգը, Չեռնոգորիան, Սերբիան, Անդորրան։

100 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսից մահացությունը ևս Վրաստանում վերջին շրջանում բարձր է՝ օրական արձանագրվող մահվան դեպքերի միջինացված թիվը մոտ է 40-ին։ Այս վիճակագրությամբ երկիրն աշխարհում 9-13 տեղում է՝ Իտալիայի, Խորվաթիայի, Չեռնոգորիայի և Շվեյցարիայի հետ։

Նոյեմբերի 23-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մոտ 109 հազար դեպք, հիվանդությունից մահացել է շուրջ հազար մարդ։

Առողջապահական համակարգի ներկայացուցիչների վկայությամբ՝ երկրի հիվանդանոցներում գործնականում ազատ տեղեր չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG