Մատչելիության հղումներ

Եվրադատարանը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել 17 հայ գերիների վերաբերյալ


Եվրոպական դատարանը բավարարել է 17 հայ ռազմագերիների հարցերով զբաղվող փաստաբաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Այդ մասին տեղեկացնում է փաստաբան Արտակ Զեյնալյանը։

Ըստ փաստաբանի, Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:

Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ նոյեմբերի 27-ը

Փաստաբանը հիշեցնում է, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում, չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ։

Փաստաբանը ներկայացրել է նաև17 ռազմագերիների անունները․

Սամվել Ասատրյան

Արսեն Կարապետյան

Նորիկ Արաքելյան

Գեղամ Էլիբեկյան

Վահե Աբրահամյան

Հովսեփ Սահակյան

Սամվել Քաստակցյան

Սամվել Կնազյան

Էդիկ Տոնոյան

Վալերի Հայրապետյան

Հարություն Գևորգյան

Արման Հարությունյան

Միքայել Մարտիրոսյան

Լյուդվիգ Մկրտչյան

Պետրոս Ղազարյան

Սարգիս Սողոմոնյան

Խաչիկ Հակոբյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG