Մատչելիության հղումներ

Գեղամ Մանուկյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է հայտարարում


ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյան, արխիվ
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյան, արխիվ

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է հայտարարում։ Այդ մասին Մանուկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Իբրև ՀՀ քաղաքացի, որ մտահոգ է այս վիճակի համար, ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարևոր հատվածի կորստյան պատճառով, գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ, հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը», - գրել է Մանուկյանը՝ եզրափակելով․ - «Նիկոլը պետք է հեռանա...»։

Հիշեցնենք՝ Գեղամ Մանուկյանն այն գործիչներից է, որոնք անցնում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG