Մատչելիության հղումներ

Մեծ քսանյակի առաջնորդները կմիավորեն ջանքերը COVID-19-ի և դրա տնտեսական հետևանքների դեմ պայքարում


Սաուդյան Արաբիա - Մեծ քսանյակի առցանց գագաթնաժողովի մասնակիցները, Դիրիյա, 20-ը նոյեմբերի, 2020թ․

Մեծ քսանյակի անդամ երկրների առաջնորդները համատեղ արձանագրությամբ պայմանավորվել են համագործակցել համաշխարհային սպառնալիքների դեմ պայքարում՝ այդ թվում կորոնավիրուսի համավարակի և դրա տնտեսական հետևանքների:

Առցանց գագաթնաժողովի արդյունքում ընդունված արձանագրության մեծ մասը նվիրված է COVID-19-ի դեմ պայքարին։ Գերտերությունների ղեկավարները պայմանավորվել են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի աշխարհի բոլոր բնակիչներն անխտիր հնարավորություն ունենան ախտորոշվելու և բուժվելու COVID-19-ից, իսկ ապագայում էլ՝ պատվաստվելու այդ վարակի դեմ:

Փաստաթուղթը ներառում է նաև համավարակից ամենաշատը տուժած տնտեսության ճյուղերին՝ մասնավորապես միջազգային տրանսպորտին աջակցելու պարտավորություն։ Այդ համատեքստում առաջնորդները պայմանավորվել են մինչև 2021 թվականի կեսերը հետաձգել աղքատ երկրների պետական ծախսերի սպասարկումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG