Մատչելիության հղումներ

Էրդողանը կոչ է անում ԵՄ ղեկավարներին կյանքի կոչել Անկարային տրված խոստումները


Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է անում Եվրամիությանը կյանքի կոչել տրված խոստումները, այդ թվում` Թուրքիայի լիիրավ անդամակցության պահով։

«Կատարեք ձեր իսկ հնչեցրած խոստումները՝ սկսած մեր երկրի ԵՄ անդամակցության խոստումից, վերջացրած ներգաղթյալների խնդրից»,- այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար կազմի առջև ունեցած ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նշել է. «Թուրքիան իրեն ընկալում է որպես Եվրոպայի անբաժան մի մաս»։

ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները ավելի վաղ հայտարարել էին, որ ըմբռնումով են մոտենում Թուրքիայի առջև ծառացած դժվարություններին, սակայն դա «չի կարող արդարացում հանդիսանալ տարածաշրջանում ցուցաբերվող ագրեսիվ պահվածքի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG