Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը հաղթել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում


Նախօրեին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` բոլոր 17 մեծամասնական ընտրատարածքներում, որտեղ երկրորդ փուլ է կայացել, հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները։

Տեղական աղբյուրների գնահատմամբ` «Վրացական երազանքի» նման հաջողության գլխավոր պատճառը ընդդիմության կողմից ընտրությունների երկրորդ փուլի բոյկոտն էր։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն` երեկ կայացած ընտրություններում քվեարկողների մասնակցության ցուցանիշը ընդամենը 26 տոկոս է կազմել։

XS
SM
MD
LG