Մատչելիության հղումներ

Արցախում շարունակվում են չպայթած ռումբերի և ականների որոնման աշխատանքները


Սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման աշխատանքներն Արցախում: Դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ չէր ներկայացրել:

Ընդհանուր առմամբ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ինչպես նաև ականանետի ականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG