Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը:

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումների և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ։

Համաձայն հաղորդագրության, անդրադարձ է կատարվել նաև Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանը այդ առնչությամբ կարևորել է միջազգային հանրության ներգրավվածությունն արցախահայության բնականոն կենսագործունեության վերականգման համար պայմանների ապահովման ուղղությամբ տեղում իրականացվող աշխատանքներին:

Երկուստեք ընդգծվել է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության առաջնայնությունը։

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Ժան-Իվ Լը Դրիանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցությունն արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրման գործում:

Ֆրանսիայի արտգործնախարարը շնորհավորել է Արա Այվազյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG