Մատչելիության հղումներ

Ըստ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է մասնակցի Ղարաբաղում առկա խնդիրների լուծմանը


Մոսկվան ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծմանը։ Այս մասին այսօր Բաքվում՝ Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք մեր խաղաղապահների, մեր ադրբեջանցի գործընկերների, ինչպես նաև հայկական կողմի մասնակցությամբ ակտիվորեն համաձայնեցնում ենք իրենց տները վերադարձող մարդկանց մարդասիրական կարիքները հոգալու ուղիները։ Խոսքը թե՛ քաղաքացիական ենթակառույցների վերականգնման և թե՛ տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին է», - հայտարարել է Լավրովը՝ հավելելով, - «Անկասկած, մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք երկար տարիներ, Ռուսաստանի հետ միասին ղեկավարում էին քաղաքական գործընթացը, կմիանան այս խնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և հիմնվելով այդ փաստաթղթի դրույթների վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG