Մատչելիության հղումներ

Ֆրանսիական մշակույթի առաջատար գործիչները հանդես են եկել ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի


Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը, արխիվ
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը, արխիվ

Ֆրանսիական մշակույթի առաջատար 120 գործիչներ՝ այդ թվում աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը և Ժան Դյուժարդենը, դերասանուհիներ Ժյուլեթ Բինոշը և Ֆանի Արդանը, օսկարակիր ռեժիսորներ Միշել Խազանավիչյուսը, Կոստա-Գավրասը և Կլոդ Լելուշը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի միջազգային ռադիոն (RFI)՝ տեղեկացնելով, որ հայտարարության ամբողջական տեքստը հրապարակվել է նախօրեին փարիզյան «Ֆիգարո» օրաթերթում։

«Հայերի համար Ղարաբաղը նախևառաջ մարդիկ են՝ նախնիների մշակույթով, երաժշտությամբ, պարերով և աշխարհին միանալու ցանկությամբ։ Բաքվի և Անկարայի իշխանությունների համար խոսքը նախևառաջ տարածքների մասին է, որտեղ ամեն գնով պետք է ծածանվի Ադրբեջանի դրոշը՝ լինի դա թուրքական հատուկ ջոկատայիների և անօդաչու թռչող սարքերի, թե մարդ սպանելու դիմաց գումար վաստակող վարձկան ջիհադիստների օգնությամբ», - նշում են հայտարարության հեղինակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG