Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է տեղեկատվություն տրամադրել առևանգված 10 քաղաքացիական անձանց մասին


ՄԻԵԴ-ի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի:

ՄԻԵԴ ում Հայաստանի ներկայացուցիչը հայտնում է, որ Եվրոպական դատարանը 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:

«Նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանը նոյեմբերի 17-ին դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG