Մատչելիության հղումներ

ՅՈւՆԵՍԿՕ-ն մտադիր է առաքելություն գործուղել Ղարաբաղ` մշակութային արժեքների պահպանության համար


Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել,
լուսանկարը՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան պաշտոնական էջից
Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել, լուսանկարը՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

ՅՈւՆԵՍԿՕ-ն մտադիր է հատուկ առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ` մշակութային օբյեկտների վերականգնման ու պահպանության համար:

«Կազմակերպության գլխավոր քարտուղար Օդրե Ազուլեն պաշտոնապես առաջարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի տեխնիկական աջակցությունը։ Շահագրգիռ բոլոր կողմերի համաձայնության դեպքում մենք կարող ենք նախնական ուսումնասիրություններ անցկացնել տեղում, որպեսզի կազմենք ամենակարևոր մշակութային արժեքների ցանկը»,- ասված է կազմակերպության այսօր տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաջնորդը հանդիպել էր Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին, ինչպես նաև հեռախոսազրույց ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

XS
SM
MD
LG