Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտադիր է բնակության իրավունք տրամադրել օտարերկրյա ներդրողներին


Ռուսաստանի Պետդումայի նիստ, արխիվ

Ռուսաստանը մտադիր է բնակության իրավունք տրամադրել՝ ներդրումների դիմաց։ Օրինագիծը, ըստ ռուսական լրատվամիջոցների, մշակել է Տնտեսական զարգացման նախարարությունը։

Համաձայն փաստաթղթի, կառավարությունը պատրաստ է արագացված կարգով Դաշնությունում բնակվելու և աշխատելու իրավունք տալ այն օտարերկրացիներին, որոնք առնվազն 10 միլիոն ռուբլու՝ ավելի քան 130 հազար դոլարի ներդրում կանեն ռուսական տնտեսության մեջ։ Նույն իրավունքից կարող են օգտվել նաև այն օտարերկրացիները, որոնք կգնեն ռուսական պետական պարտատոմսեր կամ անշարժ գույք՝ 30 միլիոն ռուբլու՝ մոտ 400 հազար դոլարի չափով։

Թե երբ է քննարկվելու այս օրինագիծը խորհրդարանում, դեռ չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG