Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը վերջնագիր է ներկայացրել երկրի մահմեդական առաջնորդներին


Մահմեդականներ Ֆրանսիայում, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջարկել է Մահմեդականների ֆրանսիական խորհրդին 15 օրում ընդունել հանրապետական արժեքների խարտիան, որտեղ ի թիվս այլ դրույթների ամրագրված է նաև պետությունից ու դպրոցներից կրոնի տարանջատումը։

Փաստաթղթում նաև նշվում է, որ իսլամը կրոն է և ոչ թե քաղաքական շարժում, առանձին տողով էլ արգելվում է օտարերկրյա ցանկացած միջամտություն Ֆրանսիայում գործող կրոնական համայնքների գործունեությանը։

Ֆրանսիայի մահմեդական առաջնորդները համաձայնել են իմամների ազգային խորհուրդ հիմնել, որի անդամները պետք է հատուկ արտոնագիր ստանան քարոզչական գործունեություն իրականացնելու համար։ Կառավարության սահմանած պայմանները խախտելու դեպքում այդ արտոնագիրը կարող է չեղարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG