Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները «կարծիքներ են փոխանակել երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման հեռանկարների շուրջ»


ՌԴ վարչապետ Միխայել Միշուստին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։

«Կարծիքներ են փոխանակվել նաև երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման հեռանկարների շուրջ ՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության կարգավորման մասին որոշումները», - ասված է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հրադադարի մասինհայտարարության 9 րդ կետում նշված է․ - «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները»:

Նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած հրադադարից անմիջապես հետո Բաքուն և Անկարան հայտարարեցին Նախիջևանը Ադրբեջանի մյուս մասին հետ, այսինքն՝ Թուրքիան Ադրբեջանի հետ կապող երկաթգծի կառուցման մասին։ Ենթադրվում է, որ գնացքները կգործարկվեն Ադրբեջանի Նախիջևան քաղաքում։ Թուրքական մամուլը նշում է, որ նախնական հետազոտությունները շուտով կավարտվեն: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուի խոսքով, որոշումն ընդունվել է «Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին», այսինքն՝ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ֆոնին:

Հայաստանի երկաթուղային ցանցը, հիշեցնենք, կառավարում է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը, այսինքն Մեղրիի տարածքով Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող երկաթգծի կառուցման հետ կապված հարցերն այսուհետ Մոսկվան է քննարկելու Անկարայի և Բաքվի հետ։ Համենայն դեպս, Միշուստին այսօր արդեն այն քննարկել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։

Այսօր ղարաբաղյան խնդրին հերթական անգամ անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նախ հայտնել է, որ շուրջ երեք հազար փախստական Հայաստանից վերադարձել է Արցախ, իսկ նոյեմբերի 13-ից ղարաբաղյան հակամարտության կողմերը 385 զոհի մարմին են փոխանակել։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Մոսկվայում են ԵԱՀԿ Մինկսի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայցուցիչը, որ բանակցությունները շարունակվում և ընդհանրապես Մոսկվան քսանչորսժամյա ռեժիմով զբաղվում են ղարաբաղյան խնդրով․ - «Մեր երկրի ղեկավարությունը մշտական շփման մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Կարևոր է պայմանավորվածությունների կատարման ապահովումը: Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը թույլ տվեցին հասնել կրակի կայուն դադարեցմանը, որը հաստատվեց նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությանը համապատասխան: Այդ ջանքերը թույլ տվեցին նաև կարևոր քայլեր կատարել խաղաղ կյանքին վերադառնալու ուղղությամբ»։

Մոսկվան գրեթե ամեն օր տարբեր հարթակներից հայտնում է, որ ստորագրված հրադադարի հայտարարությունն արդար էր, և այդ փաստաթղթում հաշվի են առնված ինչպես Արդբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերը։

Հավելենք, որ նոյեմբերի 23-ին Մոսկվա է այցելելու Իրանի արտգործնախարարը, և բանակցությունների օրակարգի առաջին հարցը, Զախարովայի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղն է։

Ռուսաստանի արտգործնախարը այսօր հերթական անգամա ասել է, որ չի հասկանում, թե ինչու են նեղանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգնեերն ու Ֆրանսիան։ Նրա խոսքով, ամեն դեպքում հրադադարին հասնելուն իրենց մասնակցությունն են ունեցել և՛ Վաշինգտոնը, և՛ Փարիզը։ Լարվորվը ես մեկ անգամ անդրադարձել է ՀԱՊԿ ին՝ Russia Today-ին տված հարցարզույցում ասելով, թե տեղին չի համարում ռուսաստանցի որոշ փորձագետների մեղադրանքը․ - «Նրանք չեն կարող չիմանալ, որ ՀԱՊԿ պարտավորությունները տարածվում են բացառապես ՀԱՊԿ անդամ պետության` արտաքին ագրեսիայից համատեղ պաշտպանության վրա, ինչը, իհարկե, տեղի չի ունեցել Հայաստանի դեպքում»։

Ավելի վաղ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ որոշ հարցեր ունեն կնքված հրադադարի հետ կապված, մասնավորապես Թուրքիա մասնակցության մասով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG