Մատչելիության հղումներ

Կառավարությունից մտացածին են համարում Մովսես Հակոբյանի կողմից վարչապետին ուղղված մեղադրանքը


Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան, արխիվ

«Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Գևորգյանի կարծիքով՝ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները և «դրանք պետք է հատիկ հատիկ պարզաբանվեն և գնահատականի արժանանան»:

Ընդգծելով, որ Հայաստանի վարչապետն իր հասցեին Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ՝ վարչապետի խոսնակը տեղեկացնում է, որ ըստ պատեհության, Փաշինյանը կանդրադառնա դրանց:

«Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում», - հայտարարել է Գևորգյանը:

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով երեկ հրաժարվեց իր զբաղեցրած պաշտոնից, այսօր ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց հանցագործության մեջ։ Նա մասնավորապես նշեց, որ «երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և փոխարենը կամավորականներին ուղարկել առաջնագիծ՝ պատերազմի երրորդ օրը»։ Նա ընդգծեց՝ զորահավաքը չի կատարվել և այդտեղից էլ ծնվել են բոլոր խնդիրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG