Մատչելիության հղումներ

ԱԻՊԾ-ն հաղորդում է, որ երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և՛ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ճանապարհով, և՛ Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով


Ռուսաստանի խաղաղապահները Շուշիի ճանապարհին, 17-ը նոյեմբերի, 2020
Ռուսաստանի խաղաղապահները Շուշիի ճանապարհին, 17-ը նոյեմբերի, 2020

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և՛ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և՛ Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով:

Ըստ հաղորդագրության, երթևեկության անվտանգությունը Շուշիով դեպի Ստեփանակերտ ապահովում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը:

ԱԻՊԾ-ն ընդգծում է՝ այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է:

Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են: Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG