Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1520-ով, բուժվածներինը՝ 8319-ով, գրանցվել է մահվան ևս 31 դեպք


Բուժաշխատողներ, շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1520-ով՝ հասնելով 121 հազար 979-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 31 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 8 հազար 319-ով և հասել 88 հազար 388-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 796 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 475 հազար 986-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1870-ի, ևս 478 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 31 հազար 243 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG