Մատչելիության հղումներ

Բրիտանիան առաջիկա 4 տարիներին ռազմական ծախսերը կավելացնի 16,5 մլրդ ֆունտով


Բրիտանական զինված ուժերի տանկեր, արխիվ

Առաջիկա չորս տարիներին Բրիտանիան նախատեսում է ավելացնել իր պաշտպանական ծախսերը 16,5 միլիարդ ֆունտ ստեռլինգով, ինչը ռեկորդային գումար է վերջին 30 տարիների համար: Այն կհատկացվի ի լրումն արդեն գոյություն ունեցող պաշտպանական բյուջեի:

Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ելույթ կունենա խորհրդարանում և կխոսի կառավարության ծրագրերի մասին, ինչպես նաև կհայտարարի ազգային կիբերանվտանգության ուժերի, արհեստական բանականության գործակալության և տիեզերական հրամանատարության ստեղծման մասին, որոնք 2022 թվականին տիեզերք կարձակեն առաջին բրիտանական հրթիռը:

«Պաշտպանությունն առաջին տեղում է: Ես այս որոշումը կայացրել եմ համաճարակի ֆոնին, քանի պետության պաշտպանությունն ամենի ինչից վեր պետք է լինի», - հայտարարել է Ջոնսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG