Մատչելիության հղումներ

Նարիշկինի պնդմամբ` ԱՄՆ-ն «սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին»


Միացյալ Նահանգներն ու նրանց եվրոպացի դաշնակիցները «սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին», որպեսզի նրանք տապալեն Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այսօր հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության(CBP) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` որոշ արևմտյան երկրներ իրենց ունեցած խողովակներով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին, որպեսզի նրանք վարկաբեկեն և տապալեն նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը։ Հայերին փորձում են համոզել, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված խաղաղությունը Երևանի պարտությունն է։

Ներմուծվում է «պատերազմ մինչև հաղթական ավարտը» գաղափարը։ Ադրբեջանցիներին, հակառակը, ասում են, որ «Կրեմլը գողացել է իրենց հաղթանակը» այն պահին, երբ արդբեջանական բանակին մեկ քայլ էր մնում Ստեփանակերտի գրավման համար», - հայտարարել է Նարիշկինը։

Նրա խոսքով` Արևմուտքը նման քայլերի է դիմում, քանի որ. «Մոսկվայի ջանքերով պատերազմի դադարեցումը զրոյացրեց Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու արևմտյան պետությունների ջանքերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG