Մատչելիության հղումներ

Ադրբեջան թուրք զինծառայողներ գործուղելու մասին փաստաթուղթը մտավ ուժի մեջ


Ռուսաստանի և Թուրքիայի զինծառայողները համատեղ պարեկություն են իրականացնում Սիրիայի Իդլիբ նահանգում, արխիվ

Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում՝ Resmi Gazete, հրապարակվել և այդպիսով ուժի մեջ է մտել նախօրեին թուրքական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու մասին օրինագիծը:

Հիմք ընդունելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության և փոխօգնության վերաբերյալ համաձայնագիրը՝ թուրքական զինված ուժերից, անհրաժեշտության դեպքում նաև քաղաքացիական անձանցից կազմված անձնակազմը մեկ տարի ժամկետով ծառայություն կիրականացնի Ադրբեջանի տարածքում՝ Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվելիք հրադադարի մշտադիտարկման միասնական կենտրոնում:

Զորախմբի կազմը, թվաքանակը, տեղակայումն ու դրա ժամանակը կսահմանվի նախագահի կողմից:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու վերաբերյալ օրինագիծը խորհրդարան էր ուղարկվել անցած երկուշաբթի օրը: Ուշագրավ է, որ Մեջլիսում ներկայացված քաղաքական 5 կուսակցություններից 4-ն են քվեարկել օրինագծի օգտին, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դեմ է արտահայտվել:

XS
SM
MD
LG