Մատչելիության հղումներ

Թուրքիայում կրկին խստացնում են հակահամաճարակային սահմանափակումները


Թուրքիա - Անկարայում բուժաշխատողները ստուգում են կորոնավիրուսի վերաբերյալ ահազանգերը, արխիվ

Թուրքիայում կրկին խստացնում են սահմանափակումները համաճարակային իրավիճակի կտրուկ վատացման հետ կապված:

Ներքին գործերի նախարարության հրապարակած շրջաբերականի համաձայն, շաբաթ և կիրակի օրերին փողոց դուրս գալու մասնակի արգելք է սահմանվել՝ ժամը 20:00-ից մինչև 10:00-ը: 65 տարեկանից բարձր և 20 տարեկանից ցածր տարիքի քաղաքացիները կարող են դուրս գալ միայն իրենց համար սահմանված ժամերին: Ռեստորանները, սրճարանները, առևտրի կենտրոնները, խանութները, սպասարկման այլ օբյեկտները կգործեն մինչև ժամը 20:00-ը: Սննդի կետերն այցելուների համար փակ կլինեն և կաշխատեն առաքման համակարգով: Կինոթատրոնները և ժամանցային այլ վայրերը փակ կլինեն մինչև տարվա վերջ:

Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ուրբաթ երեկոյան: Քաղաքացիներին կոչ է արվում խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ պահել սոցիալական հեռավորությունը, հետևել հիգիենային և կրել դիմակ:

Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3 հազար 819-ով, 103 մարդ մահացել է, ընդհանուր առմամբ Թուրքիայում վիրուսից մահացել է 11 հազար 704 հոգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG