Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է իր դեմ հարձակման մասին


Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հովհաննիսյանը կդիմի ոստիկանություն։

Արծրուն Հովհաննիսյանը, ով պատերազմի ավարտից օրեր անց հայտնեց, որ հեռանում է Պաշտպանության նախարարության ներկայացուցչի աշխատանքից, այսօր հայտարարում է իր դեմ հարձակման մասին։

Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ամսի 9-ից սկսած ստանում է տարբեր սպառնալիքներ, սակայն նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չի արձագանքել: Ոստիկանությանը մերժել է բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ:

«Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն», - գրել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ պատերազմի օրերին Հովհաննիսյանն էր, որպես ՊՆ ներկայացուցիչ, ամեն երեկո մամուլի ասուլիսի միջոցով հանրությանը տեղեկացնում սահմանին տիրող իրավիճակը։

Պատերազմից հետո նա հայտնվեց քննադատության թիրախում․ շատերը ՊՆ ներկայացուցչին մեղադրում են իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար։ Ի պատասխան Հովհաննիսյանը հայտարարել է, թե օգտվել է ՊՆ տեղեկագրերից։ «Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո՛, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա», - պարզաբանել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG