ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օրերս քննարկել է Իրանի միջուկային հիմնական օբյեկտին՝ Նաթանզին ռազմական հարվածներ հասնելու հնարավորությունը։
Ըստ The New York Times-ի՝ նոյեմբերի 12-ին Սպիտակ տան Օվալաձև սրահում Թրամփը հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Մայք Փենսի, Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիսթոֆեր Միլերի, Զինված ուժերի միացյալ շտաբների կոմիտեի ղեկավար Մարկ Միլի հետ և հարցրել է նրանց այդ հնարավորության մասին, բայց նրանք նախագահին չեն պաշտպանել։
Reuters-ն այսօր հայտնում է, որ ամերիկացի մի պաշտոնյա հաստատել է լուրը։ Սպիտակ տունը մեկնաբանությունից հրաժարվել է։
Բարձրաստիճան պաշտոնյաների հետ Թրամփի խորհրդակցությունը հաջորդել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցին, ուր նշված է, որ Թեհրանը շարունակում է մեծացնել հարստացված ուրանի պաշարները։
Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումը կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության և արտաքին քաղաքականության լուրջ խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի համար։