Մատչելիության հղումներ

ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ Արցախից Հայաստան կենդանի անասունների և մսեղիքի տեղափոխումը վերահսկվում է


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) տեղեկացնում է, որ իրականացնում են միջոցառումներ՝ անասնահամաճարակային իրավիճակը, ռազմական գործողությունների գոտուց Հայաստան տեղափոխվող կենդանի կենդանիների, ինչպես նաև մսեղիքի տեղաշարժը վերահսկելու և բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու համար:

Ըստ հաղորդագրության, այս պահին Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 հազար 191 գլուխ կենդանի կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է: Գործընթացը շարունակվում է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, պետական պատվերի շրջանակներում, իրականացվում են տեղափոխված կենդանիների պատվաստման աշխատանքներ: Կենդանիներն անցնում են նաև հետազոտություն բրուցելոզ հիվանդության նկատմամբ:

ՍԱՏՄ մասնագետների կողմից պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր իրականացվում են նաև վերահսկողական աշխատանքներ հանրապետության իրացման ցանցում՝ բացառելու համար չստուգված մսեղիքի վաճառքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG