Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 984-ով, բուժվածներինը՝ 2478-ով, գրանցվել է մահվան ևս 23 դեպք


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 984-ով՝ հասնելով 118 հազար 870-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 23 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 478-ով և հասել 78 հազար 343-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 530 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 468 հազար 81-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1811-ի, ևս 463 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 38 հազար 253 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG