Մատչելիության հղումներ

Էրդողանը Փոմփեոյի հետ հանդիպելու «ժամանակ չի գտել»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայի օդանավակայանում ողջունում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ չի գտել հանդիպելու երկիր այցելած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

«Ե'վ պետքարտուղարը, և' Թուրքիայի պաշտոնատար անձինք, այդ թվում` արտգործնախարար Չավուշօղլուն ու, կարծում եմ, նախագահ Էրդողանը, կցանկանային, որ դա ստացվեր», - ասել է ամերիկացի դիվանագետը, հավելելով, որ, այդուհանդերձ, հանդիպումը չի ստացվել, քանի որ Էրդողանի օրակարգը փոխվել է:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը խոստովանել է, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև տարաձայնություններ կան, բայց հարցերին, թե ինչից կարող էր նեղանալ Էրդողանը, նա արձագանքել է, թե խնդիրը Թուրքիայի ղեկավարի ժամանակացույցի հետ էր կապված:

Անդրադառնալով տարաձայնություններին՝ դիվանագետը պարզաբանել է, որ խոսքը մի շարք տարածաշրջաններում դիրքորոշման մասին է, այդ թվում՝ Միջերկրական ծովում, Լիբիայում և Սիրիայում:

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիա է ժամանել երեկ երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG