Մատչելիության հղումներ

ԱԺ խորհրդի նիստը հետաձգվեց


ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովի խորհրդի նիստը քվորումի բացակայության պատճառով հետաձգվել է: Նիստի օրակարգում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագիծը:

Խորհուրդը հիմք է ընդունել Սահմանադրության 95-րդ հոդվածը՝ (Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը, այն է՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից), Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» եզրակացությունը։ Այս եզրակացությունը հանձնաժողովի կայքում հրապարակված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG