Մատչելիության հղումներ

«Օտարերկրացի վարձկանները հեռացել են տարածաշրջանից», - վստահեցնում է Իրանի ԱԳՆ խոսնակը


Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Սայեդ Խաթիբզադե, արխիվ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «օտարերկրացի վարձկաններն այսօրվա դրությամբ լքել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին»:

«Այս պահի դրությամբ ահաբեկչական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից, մեզ փոխանցել են, որ դրանք այլևս չկան», - ասել է Խաթիբզադեն:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի փոխանցմամբ, «վարձկանները տարածաշրջանում Թեհրանի համար «կարմիր գիծ» էր»: Նա կարևորել է նաև, որ «Իրանի սահմանները տարածաշրջանում չեն փոխվել, և դա ապագայում էլ տեղի չի ունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG