Մատչելիության հղումներ

Ֆրանսիան կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ֆրանսիան կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ի պատասխան Անկարայի «սադրիչ քաղաքականության»: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը Europe 1 և Les Echos ռադիոկայանին տված հարցազրույցում: Ըստ Ֆրանսիայի պետքարտուղարի՝ պատժամիջոցները կարող են տարածվել տնտեսության առանձին ոլորտների վրա:

Օգոստոսին Եվրամիությունն արդեն անձնական սահմանափակումներ է մտցրել երկու անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված էին Միջերկրական ծովում հորատման աշխատանքների մեկնարկի մեջ: Նրանց արգելվել է մուտք գործել ԵՄ, ակտիվները սառեցվել են:

2020-ի նոյեմբերին պատժամիջոցները երկարացվեցին ևս մեկ տարով: Պատժամիջոցների տակ հայտնվածների անունները չեն հրապարակվում:

Դիվանագիտական ճգնաժամը պաշտոնական Փարիզի և Անկարայի միջև սրվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչից և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հասցեին վիրավորանքներից հետո: Ֆրանսիան վրդովված է նաև Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի «սադրանքներից» և հակամարտության ընթացքում Ադրբեջանի իշխանություններին աջակցությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG