Մատչելիության հղումներ

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը Թբիլիսիում հաղթեց Վրաստանին


Վրաստան - Հայաստանի հավաքականի ավագ Գևորգ Ղազարյանը առաջին գնդակն է ուղարկում դաշտի տերերի դարպասը, Թբիլիսի, 15-ը նոյեմբերի, 2020թ.

Հայաստանի հավաքականը C լիգայի երկրորդ խմբի հաղթողը դառնալու իրական շանսեր ունի:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի 5-րդ տուրում կիրակի օրը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Թբիլիսիում 2:1 հաշվով առավելության հասավ Վրաստանի ընտրանու նկատմամբ:

Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց Գևորգ Ղազարյանը, որը Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ ստանձնել էր թիմի ավագի պարտականությունները: 65-րդ րոպեին Վալերի Քազաիշվիլին 11-մետրանոցով վերականգնեց հավասարակշռությունը: Այդուհանդերձ, հայ ֆուտբոլիստներին հաջողվեց կարևորագույն հաղթանակ տոնել՝ 86-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սարգիս Ադամյանը:

C լիգայի երկրորդ խմբում մյուս՝ Հյուսիսային Մակեդոնիա - Էստոնիա հանդիպումն ավարտվեց նույն՝ 2:1 հաշվով, հօգուտ դաշտի տերերի:

Մրցաշարի վերջին տուրից առաջ խմբի առաջատարը Հյուսիսային Մակեդոնիայի թիմն է՝ 9 միավորով, մեկ միավորով պակաս ունի և երկրորդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականը, երրորդը Վրաստանն է՝ 6 միավորով, և աղյուսակը եզրափակում է Էստոնիան՝ 2 միավորով:

Մրցաշարի վերջին տուրում նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն, հանդիպման հաղթողը կդառնա նաև C լիգայի երկրորդ խմբի հաղթողը:

XS
SM
MD
LG