Մատչելիության հղումներ

Փաշինյանը սպասում է առաջնագծի զինվորներին՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, 14-ը նոյեմբերի, 2020թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, 14-ը նոյեմբերի, 2020թ.
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից», - կեսգիշերին մոտ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի վարչապետը:

«Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով», - գրել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի գիշերային գրառմանը հաջորդել են որոշ պատգամավորների, պաշտոնյաների հայտարարությունները իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքելու և հրաժարականի մասին, մտահոգություն է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Ժամեր անց Փաշինյանը հայտնեց օնլայն ասուլիս հրավիրելու մասին:

XS
SM
MD
LG